Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լիճն ազատվում է պլաստիկից․ հավաքված թափոնները կվերամշակվեն

Հոկտեմբեր 14,2025 17:25

Ակբա բանկն ու Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում համատեղ իրականացրել են լճի ափերից մեկը պլաստիկից ու թափոններից մաքրելու աշխատանքներ։ Այս անգամ Ակբա բանկի աշխատակիցներին էին միացել նաև իրենց ընտանիքի անդամները։

Աշխատանքների արդյունքում Սևանա լճի ափերից մեկը մաքրվել է թափոններից և կենցաղային աղբից, որից հետո այն ուղարկվել է վերամշակման։

«Ծրագրի նպատակը ոչ միայն տարածքը պլաստիկից և այլ թափոններից մաքրելն ու մարդկանց իրազեկելն է, այլև այդ թափոնները հետազոտելն է։ Մեր նպատակն է հասկանալ, թե ինչ տեսակի աղբ կա այստեղ, որպեսզի ապագայում փորձենք կանխել Սևանա լճի աղտոտումը: Այն աղբը, որը հնարավոր է վերամշակել, մենք այսօր տարանջատում ենք և ուղարկում վերամշակման»,- նշել է NABU-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը։

Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության գործընկերությունն ավելի քան տասը տարվա պատմություն ունի, որի ընթացքում համատեղ բազում նախագծեր են իրականացվել՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրերից մինչև գյուղական տուրիզմի զարգացում ու շրջակա միջավայրի բարելավում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031