Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյանը ներկայացրել է Հանրային խորհրդի ձևավորումից հետո իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները

Հոկտեմբեր 14,2025 18:15

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին։

Նախագահը կարևորել է Հանրային խորհրդի դերը որպես իշխանության և հասարակության միջև կապ ապահովող կարևոր օղակ ու սահմանադրական մարմին։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հանրային խորհրդի գործունեությունը պետք է միտված լինի հանրային համերաշխության և հասարակական երկխոսության ամրապնդմանը, ինչի կարիքը մեր հանրությունը հատկապես այժմ զգում է:

Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը ներկայացրել է խորհրդի ձևավորումից հետո իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ընդգծելով խորհրդի դերակատարությունը տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերհանման և պետական կառավարման համակարգին հասարակական գնահատականներ փոխանցելու գործում։

Հանդիպման ընթացքում խորհրդի անդամները նախագահին են ներկայացրել իրենց դիտարկումները և մտահոգությունները բնապահպանական, քաղաքացիաիրավական, առողջապահական, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլ ոլորտներում առկա իրողությունների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պետական և հասարակական ջանքերի համակարգման անհրաժեշտությանը, քաղաքացիական իրավունքների պաշտպանության և իրավական գիտակցության բարձրացման խնդիրներին, առողջապահական համակարգի արդիականացման ուղիներին, ինչպես նաև տեղեկատվական միջավայրում ճշգրիտ և վստահելի տեղեկատվության տարածման կարևորությանը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է Հանրային խորհրդի՝ որպես հանրային կարծիքի ձևավորման և հանրային քաղաքականության մշակման գործընթացներում ակտիվ դերակատար մարմնի նշանակությունը։ Կարևորվել են շարունակական համագործակցությունն ու արդյունավետ հաղորդակցությունը՝ հասարակության տարբեր շերտերի մտահոգություններն ու առաջարկները պետական օրակարգ տեղափոխելու և համընդհանուր շահի պաշտպանության նպատակով։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031