Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Սարգսյանը շախմատի ԱՄՆ առաջնության միանձնյա առաջատարն է

Հոկտեմբեր 14,2025 19:11

Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ առաջնությունում գերազանց է մեկնարկել Հայաստանի կանանց ազգային հավաքականի նախկին անդամ Աննա Սարգսյանը, որը տոնել է երկրորդ անընդմեջ հաղթանակը, ընդ որում, ԱՄՆ 8-ակի չեմպիոն Իրինա Կրուշի նկատմամբ, եւ 2,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ընդ որում, Աննան թե տղամարդկանց, թե կանանց մեջ միակ շախմատիստն է, որը երկու պարտիայում էլ հաղթանակ է տարել: Երրորդ տուրում Աննան սեւերով խաղալու է Ջենիֆեր Յուի հետ:

Կանանց առաջնությունում մեր մյուս հայրենակիցը՝ Տաթեւ Աբրահամյանը, կրկին ոչ-ոքի է արել եւ 1,0 միավորով ընթանում է 6-րդ տեղում:

Տղամարդկանց առաջնությունում Լեւոն Արոնյանը վաստակել է 1,5 միավոր եւ Ֆաբիանո Կարուանայի, Ուեսլի Սոյի եւ Սեմ Շենկլանդի հետ կազմել է առաջատարների քառյակը: Սամուել Սեւյանը կրկին ոչ-ոքի է արել եւ առայժմ 5-րդն է:

Երրորդ տուրում Արոնյանն ու Սեւյանը խաղալու են միմյանց հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031