Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայում 5-րդն է

Հոկտեմբեր 14,2025 20:30

Բաթումում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ազգային հավաքականները:

Մեր աղջիկները (Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Մարիա Գեւորգյան եւ Սուսաննա Գաբոյան) տարան հինգ թիմային հաղթանակ, արեցին երկու ոչ-ոքի, կրեցին երկու պարտություն եւ 12 թիմային միավորով Եվրոպայում մասնակից 36 երկրների մեջ ճանաչվեցին 5-րդը՝ իրենից հետ թողնելով Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ընտրանիներին:

Անհամեմատ համեստ է Գաբրիել Սարգսյան, Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Արամ Հակոբյան կազմով Հայաստանի տղամարդկանց հավաքականի արդյունքը: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում մեր ընտրանին թիմային 9,0 միավորով պայքարն ավարտեց 19-րդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031