Լրահոս
Օրվա լրահոսը

Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունը դատարանից դուրս է եկել և անհետ կորել. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 14,2025 22:12

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունը դատարանից դուրս է եկել և անհետ կորել, Հարությունյանն էլ՝ շարունակում է մնալ ազատության մեջ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել  մեղադրական դատավճիռը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանական կողմը երկու անգամ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որոնցից առաջինը հետ էր ուղարկվել ու ժամանակ տրամադրվել սխալները  շտկելու և կրկին բողոք ներկայացնելու համար, ինչից հետո ներկայացված երկրորդ բողոքը վարույթ չի ընդունվել։ Ըստ այդմ, մեղադրական վճիռը սեպտեմբերի 26-ին մտել է օրինական ուժի մեջ։

Ջալալ Հարությունյանը, սակայն, առ այս պահը չի տեղափոխվել ՔԿՀ, ինչի մասին վստահեցնում են ՔԿՀ՝ «Փաստինֆո»-ի աղբյուրները։ Դատարանից էլ, միևնույն ժամանակ, վստահեցնում են, որ դատարանից կարգադրությունն ուղարկվել է հոկտեմբերի 7-ին, բայց ինչպես պարզվում է՝ կարգադրությունը դատարանից դուրս է եկել և Ոստիկանություն չի հասել, համենայն դեպս՝ ՆԳՆ-ից առ այս պահը հայտնել են, որ կարգադրություն չի ստացվել։

Ջալալ Հարությունյանի ճակատագրից տեղեկություն չունի նաև տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Փաստաբանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց՝ չի կարծում, որ այս ժամանակահատվածում կատարողականը ոստիկանություն հասած չլինի, երեկ գրություն է հասցեագրել ՆԳ նախարարին՝ պարզելու, թե արդյո՞ք կատարվել է, եթե ոչ, ապա՝ ինչու։ ՆԳՆ-ից փաստաբանը դեռևս պատասխան չի ստացել։ Թե ինչով է պայմանավորված Հարությունյանի ազատազրկման ձգձգումը՝ Սիմոնյանը դա պայմանավորեց անտարբերությամբ կամ վարչարարության խնդրով, դիտավորության վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելուց զերծ մնաց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031