Հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է.
«Ուղիղ տաս ամիս առաջ՝ այս տարվա հունվարի սկզբին, ի պատասխան բանակցային փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ հարցումներին, Փաշինյանի աշխատակազմը հայտարարեց, որ վարչապետը հանձնարարել է արտգործնախարարին «գույքագրել նախարարությունում առկա բանակցային թղթերը» և հրապարակել դրանք:
Տաս ամիս անց ԱԳՆ-ն դեռ թղթերի փնտրտուքի մեջ է, հավաքում հավաքում է, բայց չի ավարտում։ Այ սա է սրանց իրական պատկերը, գերատեսչությունների աշխատանքի իրական ցուցիչը…
Իսկ այդ ամենին զուգահեռ Փաշինյանն ու իր թիմը ամեն անգամ իբր բանավեճերի են կանչում նախկին նախագահներին, շոուներ ու միմոսություններ բեմադրում…
Ա՛յ մարդ, նախ հրապարակե՛ք 2019թ. բանակցային փաստաթղթերը: Դրանից հետո իրոք կարող է անհրաժեշտություն լինի հայելու առաջ կանգնելու և ինքներդ ձեր հետ բանավիճելու…»: