ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» օրակարգային կետի ներքո ՄՆ խորհրդական Վարդուհի Մելիքյանն իր ելույթում անդրադարձավ վերջին տարիներին մարդկության դեմ ուղղված հանցագործությունների աճին, ինչպես նաև պատասխանատվության հարցում առկա մարտահրավերներին։
Ընդգծվեց միջազգային դատարանների արդյունավետ գործունեությունն ու միջազգային հումանիտար իրավունքի դինամիկ զարգացման անհրաժեշտությունը։
Կանխարգելումը կարևոր շրջանակ է հանդիսանում խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում կարևորագույն հարցերի հասցեագրման և ՄԱԿ տարբեր ճյուղերի համակարգման տեսանկյունից։
Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է եղել։
Այս համատեքստում ընդգծվեցին նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Երևանում անցկացված 5-րդ Գլոբալ ֆորումը, ՀՀ-ի անդամակցությունը միջազգային հումանիտար իրավունքի ոլորտում քաղաքական հանձնառությունների խթանմանն ուղղված գլոբալ նախաձեռնությանը, 2025թ․ Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը՝ Ցեղասպանության միջազգային օրվա 10 ամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն