Լրահոս
Անպոչ գդալի բարդույթը
Օրվա լրահոսը

Համամիտ եմ, մարդկանց որոշ մասին իրոք պետք է կրթություն, կրթություն և էլի կրթություն: Առանց կրթության մարդը չի կարող հասկանալ, որ պատերազմը պարտված ու հայրենիքից հրաժարված թիվ մեկ ղեկավարին պետք է պատասխանատվության ենթարկել, ոչ թե վերընտրել. Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 15,2025 10:20

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկո՛լ, երեկ տվածդ խորհրդի հետ կապված մի բան հարցնեմ:
Մի քիչ քո կրթությունից խոսիր, տեսնենք այդ ի՞նչ գրողի տարած «աշխատանք» է քեզ գտել, ու պոկ չի գալիս: Պատմիր տեսնենք այդ ի՞նչ ծրագրով են քեզ «կրթել ու աշխատանք» տվել, որ մի ամբողջ ժողովրդի դարավոր երազանքն ու արյուն-քրտինքը, այդքան զոհերի գնով՝ հանգիստ տվեցիր թշնամուն:

Պատմի՛ր տեսնենք, քեզ փնտրած ու գտած այդ ազգակործան աշխատանքի համար, ո՞ր երկրի ուսումնական ծրագրով (կապիտուլյացիոն) ես վերապատրաստվել: Կա՞ աշխարհում այդպիսի կրթություն:

Ասեմ, որ երեկ շատ կարևոր խորհուրդ ես տվել, լրիվ համամիտ եմ: Մարդկանց որոշ մասին իրոք պետք է կրթություն, կրթություն և էլի կրթություն:

Որովհետև, առանց կրթության մարդը չի կարող նորմալ վարչապետ ունենալ ու չի կարող հասկանալ, որ պատերազմը պարտված ու հայրենիքից հրաժարված թիվ մեկ ղեկավարին պետք է պատասխանատվության ենթարկել, ոչ թե վերընտրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031