Aravot.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը հաստատեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ հոգեւորականների են ձերբակալել:
«Մեկնաբանություն անել չեմ կարող, որովհետեւ մենք էլ չգիտենք, թե ինչու են տարել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին եւ ձերբակալել Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանին: Բայց կարող եմ հաստատել, որ ոչ միայն տարել են քննչական, այլ նաեւ խուզարկել են թեմի առաջնորդի տունը»,-ասաց տեր Եսային:
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ