ՄԱԿ Տնտսոցխորհի փոխնախագահ, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը համանախագահել է ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի և Տնտեսական և սոցիալական խորհրդի տարեկան համատեղ նիստը՝ Երկրորդ կոմիտեի նախագահ, Գամբիայի ՄՆ Լամին Դիբբայի հետ համատեղ։
Քննարկումներում ընդգծվեց մասնատված, նախագծային մոտեցումներից դեպի իսկապես համակարգային և ռիսկերի գնահատման վրա հիմնված ֆինանսավորման անցում կատարելու անհրաժեշտությունը, որը համատեղ նպատակների շուրջ կմիավորի պետական, մասնավոր, արտոնյալ և նվիրատվական ռեսուրսները։
Իր խոսքում դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար մնացել է ընդամենը հինգ տարի, սակայն աստիճանական փոփոխությունները բավարար չեն լինի։ Ընդգծեց գործընկերությունների վերաիմաստավորման կարևորությունը՝ պետական-մասնավոր համագործակցությունից մինչև բազմակողմ համագործակցություն՝ մարդկանց և մոլորակի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու համար։
Մասնակիցները կիսվեցին ներառական, գենդերազգայուն և տեղական մակարդակով լուծումների փորձերով, որոնք խթանում են սննդի համակարգերի և կանաչ վերափոխմանը, կայուն կենսապահովմանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին պետական բյուջեները, մասնավոր ներդրումները և բազմակողմանի աջակցությունը համադրելու եղանակները՝ լայնածավալ հասարակական փոխակերպումների խթանման համար:
Համատեղ նիստի ընթացքում վերահաստատվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի և Երկրորդ կոմիտեի հանձնառությունը՝ ամրապնդելու համագործակցությունը և իրականացնելու համակարգված գործողություններ՝ ուղղված Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն