Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերման ենթարկված հոգեւորականների ազատ տեղաշարժը սահմանափակված է, փաստացի նրանք ձերբակալված են»

Հոկտեմբեր 15,2025 13:43

«Մեզ տեղեկացրել էին, որ քննչական վարչությունում գտնվող հոգեւորականները ունեն վկայի կարգավիճակ, այս պահին արգելանքի տակ չեն գտնվում, նրանց ազատությունը սահմանափակված չէ, բայց տեսնում ենք, որ ավելի քան 2 ժամ է՝ հոգեւորականները դուրս չեն գալիս եւ չեն կարողանում ազատ տեղաշարժվել»,- լրագրողներին ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։



Նա նշեց, որ փաստաբաններով փորձել են դիմում մուտքագրել՝ ստանձնելու Երեւանի քննչական վարչության շենքում գտնվող քահանաների պաշտպանությունը, բայց խոչընդոտի են հանդիպել։ «Մենք համապատասխան դիմումի հիման վրա ստանձնում ենք ներսում գտնվող հոգեւորականների շահերի պաշտպանությունը։ Դուռը ծեծեցինք, որպեսզի գրասենյակ մուտքագրենք այդ պրիմիտիվ դիմումը, նույնիսկ դա խոչընդոտ դարձավ, նախադեպը չունեցող իրավիճակ է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաստաբան Արմինե Ֆանյանն էլ հավելեց՝ քանի որ բերման ենթարկված հոգեւորականների ազատ տեղաշարժն այս պահին սահմանափակված է, դա փաստում է այն մասին, որ նրանք ձերբակալված են փաստացի։
 

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի 6 հոգեւորականի եւ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին, ինչպես նաեւ աշխարհիկ աշխատակիցների բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո: Փաստաբանները դեռ չեն կարողանում պարզել Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031