«Փաստ». Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման հարցով նիստը երեկ Հակակոռուպցիոն դատարանում տևել է գրեթե տաս ժամ։ Դատարանի դիմաց մինչև գիշերվա երկուս անց կես հավաքված էին հազարավոր մարդիկ՝ իրենց վանկարկումներով աջակցություն հայտնելով ազգային բարերարին և պահանջելով նրա ազատ արձակումը։
Նիստը վարել է դատավոր Վահե Դոլմազյանը, ով նախօրեին քննում էր Կարապետյանի կալանքի ժամկետը կրկին երկարացնելու միջնորդությունը։ Միևնույն ժամանակ գործարարի դեմ առաջադրվել են նոր՝ փողերի լվացման մեղադրանքներ, ինչը պաշտպանական կողմը գնահատում է որպես քաղաքական և անհիմն ճնշման հերթական դրսևորում։
Հազարավոր աջակիցներ փակել էին երթևեկելու գոտու մի մասը ու ցանկանում էին իրենց վանկարկումներով ու ողջույնններով աջակցել դատարանից ԱԱԾ իրապապահների մեքենայեվ տեղափոխվող Սամվել Կարապետյանին։
Բազմությունն այնքան խիտ էր, որ Թբիլիսյան խճուղով ուղևորվող և Կարապետյանին ԱԱԾ տեղափոխող ավտոշարասյունը խուսափեց անցնել ցուցարարների մոտով և փոխեց ճանապարհը դեպի Սևանի մայրուղի` դեպի հակադարձ ուղղությամբ: