Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Թաթոյան

Հոկտեմբեր 15,2025 14:31

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը

Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով։

Փաստաբան Արա Զոհրաբյանն արդեն հայտարարել է Եկեղեցու հոգևորականներին և Թեմի աշխարհիկ աշխատակիցներին ազատությունից ապօրինի զրկելու մասին։ Ընդ որում, Թեմի առաջնորդի գտնվելու վայրն անգամ փաստաբանին չեն տեղեկացնում։

Իրեն դատարանի, դատախազի, քննիչի ու օպերատիվ աշխատակցի գործառույթներ է վերապահել վարչապետի պաշտոնում և անցել Եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի իր սցենարի հերթական մասի իրագործմանը. սկզբում եկեղեցին վարկաբեկող ու պառակտող իշխանության քարոզչությամբ, իսկ հիմա արդեն՝ կոնկրետ գործողություններով։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումները և ադրբեջանական հայտարարությունները Հայոց Եկեղեցու դեմ, ինչպես միշտ, այսօր էլ ձեռք ձեռքի տված են. ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հայոց Եկեղեցու դեմ հանդես եկավ թշնամական հայտարարություններով ու սադրիչ, անհիմն մեղադրանքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031