ԱԱԾ-ն և ՔԿ-ն գործողություններ են իրականացնում Արագածոտնի թեմի առաջնորդարանում, իսկ Քննչական կոմիտեն լրատվամիջոցներին ասել է, որ կատարվում են ապացուցողական եւ վարույթային անհրաժեշտ գործողություններ:
«Մենք ունենք ադաթներ, եթե չգնանք ադաթներով, վաղը մեզ կործանում է սպասվում, քանի որ տեղական իշխանությունները կամակատարություն են անում ընդդեմ հայության»,-նշեց քաղաքացիներից մեկը, որ նախկին զինվորական էր:
Նա ասաց, որ եկեղեցու դռները փակ են. «Չեմ կարող ներս մտնել, դուռը փակ է, բայց մենք ոչ այս դռներն ենք ջարդելու, ոչ էլ կառավարության; Մենք դուռ ջարդող չեն, մենք պահանջում ենք Նիկոլի հրաժարականը: Մի քիչ պետք է խելացի լինի, եթե իր մասին չի մտածում, գոնե իր երեխաների մասին մտածի: Քաղաքակիրթ ձեւով ենք բացատրում, թող հրաժարական տա, գնա, էս ուր է մեզ հասցնում»:
Քաղաքացին ասաց, որ ականատես չի եղել, թե ինչպես են Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառենին տարել. «Ինքս չեմ տեսել, բայց տղաներն ասացին, որ տարել են, թե ինչի հիման վրա են տարել, արդեն բոլորիս է պարզ, եկեղեցուն հետապնդում են, ստոր ձեւով կատարելով Ալիեւի հրահանգները»:
Կարդացեք նաև
Մեկ այլ քաղաքացի կատարվածի մասին հետեւյալը նշեց. «Նիկոլից ամեն ինչ սպասելի է, քարերն էլ է հավաքելու տանի, ինքը մեծ առաջադրանք ունի՝ եկեղեցի փակելու, բանակը ցրելու, Երկրապահը ոչնչացնելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային