Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի վարչապետը չեղյալ է հայտարարել ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը

Հոկտեմբեր 15,2025 15:22

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղյալ է հայտարարել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ հանդիպումը՝ անօրինական հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարությունների պատճառով: Այս մասին, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»-ը, հղում անելով Վրաստանի կառավարությանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը երեկ՝ հոկտեմբերի 14-ին, մասնակցել է Վրաստանի խորհրդարանի առջև ընթացող հանրահավաքին։

Նա նաև տեսաուղերձ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ Ռուսթավելի պողոտայից։

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031