Փաստաբան Ռոման Ահարոնյանը փորձեց մուտք գործել Երեւան քաղաքի քննչական վարչության շենք, որտեղ պահվում են բերման ենթարկված հոգեւորականները, սակայն նրան թույլ չտվեցին։
«Այս մարդիկ գիտակցում են, որ մենք փաստաբան ենք, գիտակցում են, որ այդ մարդկանց պաշտպանությունը պետք է իրականացվի, բայց ասում են՝ սպասեք։ Հսկող ոստիկանները հրահանգ ունեն մեզ չթողնել ներս մտնել»,- ասաց Ահարոնյանը։ Նա նշեց, որ անձամբ չի խոսել քննչական մարմինների հետ, շենքը հսկող ոստիկանների միջոցով է եղել միջնորդավորված շփում։ «Էդ մարդկանց հրահանգված է ոչ մեկի ներս չթողնել, էդ մարդիկ էլ խելոք իրենց գործն են անում»,- հավելեց նա։
Ռոման Ահարոնյանի խոսքով՝ սա կոպիտ հանցանք է, արդեն մի քանի հաղորդում են ներկայացրել, եւս մի քանիսը կներկայացնեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ ասաց, որ բացի Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանից, եւս երկու հոգեւորականների գտնվելու վայրն անհայտ է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ