Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականությունն այն է, որ Երևանում հնարավոր չէ դասի ու գործի գնալ հեծանիվով, եթե դու չունես թիկնազոր, ուղեկցող ոստիկանական մեքենաներ. Հակոբ Կարապետյան

Հոկտեմբեր 15,2025 15:49

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարչապետ Փաշինյանը առաջարկում է դասի ու գործի գնալ հեծանիվով։ «Դա ոչ միայն ամոթ չէ, այլև հարմար է, առողջ և հաճելի», – ասում է նա։

Իրականությունն այն է, որ Երեւանում ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ դասի ու գործի գնալ հեծանիվով, եթե դու
ա) չունես թիկնազոր,
բ) չունես ուղեկցող ոստիկանական մեքենաներ, որոնք քո ճանապարհը կմաքրեն մեկ կիլոմետր շառավղով,
գ) տնից դուրս չես գալիս առավոտյան ժամը 6-ին։

Եթե էս պայմաններն ապահովված չեն, ապա հեծանվով երթեւեկության մեջ դուրս գալը ոչ միայն հարմար չէ, այլ բառացիորեն վտանգավոր է կյանքի ու առողջության համար։

Եթե հիշում եք, հեծանվի օգտագործումը խթանելու համար վարչապետը վերջերս առաջարկում էր անտոկոս վարկ տրամադրել հեծանիվ գնելու համար։ Այսինքն, նա կարծում է, թե երեւանցիները հեծանվով գործի չեն գնում, որովհետեւ հեծանիվ գնելու համար 100-150 հազար դրամ չունեն։ Ահա թե ինչպիսի պատկերացումներ ունի երկրի ղեկավարը էս քաղաքի խնդիրների ու դրանց լուծման ու առհասարակ, կառավարման մասին։

Բայց դա կարեւոր չէ, կարեւորը, որ Փաշինյանի այս գրառումը արժանանա հարյուր հազարավոր սրտիկների ու ռեպոստերի ու որ համայն Եվրասիայի ֆոլովեռները իմանան, թե ինչքան քուլ ու մարդամոտ մարդ է թանկագին Նիկոլ Փաշինյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031