«Մոսկվան հանձնառու է Բաքվի հետ շարունակել քննարկումները Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նրանց արագ ազատ արձակելու և հայրենիք վերադարձի նպատակով»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտաքին քաղաքականության արդիական հարցերի շուրջ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Sputnik Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխի նախնական կալանքի որոշման փոփոխությունը քայլ էր այս ուղղությամբ», – հավելել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ Իգոր Կարտավիխը հուլիսի 1-ին չորս ամսով կալանավորվել էր Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում իրականացված գործողությունից հետո։
Կարդացեք նաև
Նրան մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Խարդախություն խոշոր վնասի պատճառմամբ», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր շահույթի ստացմամբ» և «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացում» հոդվածներով։