Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ոչ միայն հարված է մեր ազգային և հոգևոր ինքնությանը, այլև ուղիղ սպառնալիք՝ Հայաստանի և ողջ հայ ժողովրդի ազգային անվտանգության համար. հայտարարություն

Հոկտեմբեր 15,2025 15:54

Խստագույնս դատապարտում ենք եկեղեցու նկատմամբ իրականացվող ցանկացած ոտնձգություն։

Սա ոչ միայն հարված է մեր ազգային և հոգևոր ինքնությանը, այլև ուղիղ սպառնալիք՝ Հայաստանի և ողջ հայ ժողովրդի ազգային անվտանգության համար։

Հայ եկեղեցին հազարամյակների ընթացքում եղել է մեր պետականության, մշակույթի և ինքնության հիմնական հենասյուներից մեկը, ու դրա հանդեպ հարձակումները նպատակ ունեն կտրել հայ ժողովրդին իր պատմական արմատներից և արժեհամակարգից։

Այդպիսի գործողությունները պետք է գնահատվեն որպես գոյաբանական հարված մեր պատմական շարունակականությանը, ինչը սպառնում է մեր գոյության հիմքերին։

Եկեղեցու և հայկական հոգևոր ժառանգության պաշտպանությունը պետական ու համազգային առաջնահերթություն է, և դրա նկատմամբ ցանկացած անտարբերություն կամ լռություն հավասարազոր է ինքնաոչնչացմանը։

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031