Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչական մարմնի կողմից լկտիություն է թույլ է տրվում․ ամենածանր հանցագործություն կատարած անձն ունի պաշտպանվելու իրավունք»․ Արա Զոհրաբյան

Հոկտեմբեր 15,2025 16:42

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում։ Այս մասին Երեւան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«ՄԻՊ-ից տեղեկացանք, որ Մկրտիչ սրբազանը Կենտրոն քննչականում է։ Մենք մի քանի գործընկերներով կուղեւորվենք իր մոտ, իսկ մեր մյուս գործընկերները կմնան այստեղ եւ կփորձեն մտնել ներս»,- ասաց Զոհրաբյանը։

Փաստաբանները դեռեւս չեն կարողանում տեսակցել բերման ենթարկված հոգեւորականների հետ։

«Որպես փաստաբան՝ ես նման աննախադեպ, մասշտաբային իրավունքների խախտման չեմ հանդիպել։ Տեսեք ինչ պարադոքսալ բան է կատարվում՝ մարդկանց առավոտյան ժամը 08։30-ից բերել են այստեղ՝ քահանաներին եւ նաեւ աշխարհիկ անձանց՝ իբրեւ վկա։ Չեն թողնում փաստաբանները մուտք գործեն, որդու կողմից բերում ենք դիմում, որով ասվում է՝ իմ հայրիկի իրավունքները պաշտպանեք, ասում են՝ գնացեք Մամիկոնյանց հասցե, այդ դիմումը մուտք արեք այնտեղ։ Իրավաբանական օգնությունն անհետաձգելի առաջին գործողություն է, մարդիկ սահմանադրորեն դրա իրավունքն ունեն։ Ամենածանր ու նողկալի հանցագործություն կատարած անձն ունի պաշտպանվելու իրավունք։ Այս տարրական իրավունքները հոգեւորականների դեպքում ուղղակի խախտվում են։ Ես չեմ պատկերացնում այս լկտիությունը, որը թույլ է տրվում քննչական մարմնի կողմից։ Սա մեր երկիրը տարիներով հետ է գցելու»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց,որ հոգեւորականներին ոչ թե հրավիրել են քննչական մարմին, այլ քննիչների մեքենաներով բերել են քննչական վարչություն, եւ հիմա նրանք չեն կարողանում այդ շենքից դուրս գալ։ Նրանց ու նրանց ընտանիքների անդամների բոլոր հեռախոսներն առգրավել են։ «Հիմա մենք փորձելու ենք մուտք գործել ներս, կխոչընդոտեն, խոչընդոտման համար էլ կա հոդված, լուրջ հանցագործություն է դա»,- հավելեց Զոհրաբյանը։

Ավելի ուշ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հոգեւորականներից տեր Փառենը դուրս եկավ քննչականի շենքից․ «Ինքը ցուցմունք չի տվել, պնդել է, որպեսզի իրեն հրավիրեն փաստաբանով։ Եվ վաղը իրեն հրավիրել են փաստաբանի միջոցով»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031