Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ավարտվեց «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրի առաջին փուլը             

Հոկտեմբեր 15,2025 16:50

Շուրջ 3000 մասնակից, ավելի քան 30 ինտերակտիվ դաս և ամփոփիչ 5 համերգ՝ Գյումրիում ավարտվեց «Սիմֆոնիկ Դասկրթական ծրագրի առաջին փուլը, իսկ հոկտեմբերի 9-ից  մեկնարկել է նոր բովանդակությամբ ինտերակտիվ դասերի երկրորդ փուլը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Սիմֆոնիկ Դասկրթական ծրագիրը Գյումրիում հաջողությամբ ավարտեց ինտերակտիվ դասերի առաջին փուլը։ Սեպտեմբերին ծրագրին մասնակցեց ավելի քան 3000 աշակերտ Գյումրու 8 ավագ դպրոցներից։ Երաժիշտների հետ կայացած հանդիպումների շնորհիվ գյումրեցի պատանիները ծանոթացան դասական երաժշտությանը, սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքին, երաժշտական գործիքներին, հնարավորություն ունեցան գործնականում նվագելու երաժշտական գործիքներով, մասնակցելու տարբեր ինտերակտիվ խաղերի: Բացի այդ, երաժիշտ-դասվարները դպրոցականներին ծանոթացրին դիրիժորի գործառույթներին։ Ծրագրի մասնակիցները նաև հնարավորություն ունեցան դպրոցում կենդանի հնչողությամբ վայելելու դասական հայտնի ստեղծագործություններից հատվածներ։

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հետ այս տարվանից սկիզբ առած համագործակցության արդյունքում Գյումրու ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն են ստացել ծանոթանալու «Սիմֆոնիկ ԴասA»-ի ինտերակտիվ դասերի բովանդակությանը «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի միջոցով (կայքը՝ brainograph.com)։ Հատուկ այս ծրագրի համար մշակվել և հարթակում հավաքվել է հետաքրքիր և դինամիկ նյութերով հարստացված բովանդակություն, որը լրացուցիչ խթան է շարունակաբար խորասուզվելու դասական երաժշտության աշխարհ՝ դարձնելով այն նոր սերունդների կյանքի անբաժան մաս։

Հոկտեմբերի 9-ին մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը, որը ներառում է ինտերակտիվ դասերի նոր, ավելի հարստացած բովանդակություն։ Այս փուլում ուշադրություն է դարձվում ոչ միայն երաժշտական գործիքներին և նվագախմբի գործունեությանը, այլև կոմպոզիտորների ստեղծագործություններին, երաժշտական ամենահայտնի տերմիններին։ Կկազմակերպվեն նաև նոր ու հետաքրքիր ինտերակտիվ խաղեր։

Հոկտեմբերի ինտերակտիվ դասերը նույնպես կամփոփվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գալա համերգներով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031