Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է օրենքի հոդվածից հանել Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները

Հոկտեմբեր 15,2025 16:58

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի ներկայացմամբ նախագծի ընդունումը բխում է Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 1-ի 1775 որոշման կատարման անհրաժեշտությունից: Առաջարկվում է գործող օրենքի 12-րդ հոդվածից հանել Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները:

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հիմնական զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության կողմից ստացվել են իրավական տեխնիկային առնչվող առաջարկություններ, որոնց հիման վրա լրամշակված տարբերակն է ներկայացվել քննարկման:

Նախագծի ընդունման արդյունքում կամրագրվեն որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Հաստատվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2025-2026 թվականների տարեկան ժամանակացույցը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031