Լրահոս
Օրվա լրահոսը

Team Systems-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է խելացի տան նորագույն լուծումներ

Հոկտեմբեր 15,2025 17:31

15-ը հոկտոմբերի, 2025 թ, Երևան Team Systems-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, մասնակցեց տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ «ԴիջիԹեք»-ին՝ ներկայացնելով խելացի տան և ինժեներական համակարգերի իր նորագույն լուծումները։

«Խելացի տեխնոլոգիաները պետք է նպաստեն մարդկանց առօրյայի հեշտացմանը։ Team Systems-ի նպատակը պարզ է՝ ամեն տուն, ամեն գրասենյակ, ամեն տարածք դարձնել ավելի հարմար, խելացի ու խնայող: Մենք ուզում ենք, որ մարդիկ տեխնոլոգիան զգան ոչ թե որպես սարքավորում, այլ որպես հարմարավետության, անվտանգության ու էներգախնայող կյանքի բնական շարունակություն»,-ասում է Team Systems-ի գործադիր տնօրեն Նելլի Մալյանը:

Team Systems-ի դիջիթեքյան տաղավարում ներկայացվել է Smart Place (by Team Systems) բրենդը՝ այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալու Aqara խելացի սարքերի ամբողջական շարքին՝ Aqara և HDL համակարգեր՝ անլար և լարային ինտեգրացիաներ խելացի կառավարման համար, դիզայներական հեռուստացույցներ, Էներգաարդյունավետ ինժեներական լուծումներ, որոնք ուղղված են ժամանակակից շինությունների հարմարավետության և կայունության բարձրացմանը։

Այցելուները հնարավորություն են ստացել անմիջապես տեղում փորձելու իրական սցենարներ՝ մի հպումով կամ ձայնային հրամանով կառավարելով ամբողջ տունը:

«Team Systems-ը կամուրջ է գաղափարի և իրագործման միջև։ Մենք չենք ստեղծում պարզապես համակարգեր, մենք ստեղծում ենք փորձառություն։ Մեր գործընկերների՝ նախագծողների, դիզայներների ու զարգացման թիմերի հետ ձևավորում ենք ապագայի միջավայրը՝ խելացի, հարմարավետ և գեղեցիկ։ Հպարտ ենք, որ հենց հայկական տեխնոլոգիական միտքն է ստեղծում այն լուծումները, որոնք այսօր համընթաց են աշխարհի զարգացումներին»,-հավելում է ընկերության ղեկավարը։

Team ընկերությունների խմբի մասին

 Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում:

Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար:

Team Systems-ի մասին

Team Systems-ը Team ընկերությունների խմբի անդամ է՝ մասնագիտացած խելացի տների, էլեկտրատեխնիկական և ցածրալար համակարգերի, շինությունների ավտոմատացման ու էներգաարդյունավետ ինժեներական լուծումների ոլորտներում։

Ընկերությունը համագործակցում է համաշխարհային առաջատար բրենդների՝ HP, Lenovo, Dell, Schneider, Aqara, HDL, Huawei eKit և այլնի հետ՝ իրականացնելով նախագծեր բնակելի, առևտրային և հյուրանոցային ոլորտներում։

Team Systems-ի նպատակն է, որ տեխնոլոգիան ծառայի մարդկանց՝ դարձնելով առօրյան հարմարավետ, անվտանգ և ոգեշնչող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031