Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանն ու Շումեյքերը անդրադարձել են Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին

Հոկտեմբեր 15,2025 17:45

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է, որ այս պահի դրությամբ իրականացվել է շոշափելի աշխատանք՝ միջոցառման բովանդակային ու տեխնիկական նախապատրաստման ուղղությամբ՝ միտված հավակնոտ ու ներառական համաժողովի անցկացմանը:

Արարատ Միրզոյանը և Աստրիդ Շումեյքերը մտքեր են փոխանակել համաժողովի հաջող անցկացմանը նպաստող և ընդհանուր առմամբ ՄԱԿ շրջանակներում փոխգործակցությունը խթանող գաղափարների շուրջ՝ ընդգծելով դրանց կյանքի կոչման հարցում ՀՀ և կոնվենցիայի քարտուղարության, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031