Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստերը ցույց են տալիս․ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվից. Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 15,2025 17:52

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Հայ եկեղեցու կողմից վերջին 150 տարիների ընթացքում իրականացված գաղափարախոսությունն ու դիվերսիաները, ընդհանուր առմամբ, թյուրքական աշխարհի դեմ ուղղված գաղափարախոսության մի մասն են կազմում…»,- այդ մասին երեկ հայտարարել էր Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից Նասիբ Մահամալիևը։

Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայ եկեղեցու առաջնորդը և նրա հրամանատարության տակ գտնվող բոլոր եկեղեցական գործիչները չէին ցանկանում ընդունել պարտությունը և վրեժխնդրության զգացումով կոչ էին անում հասարակությանը վրեժխնդրության՝ սերմանելով սադրանքի ոգի. «Այս սադրիչ քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա։ Հետևաբար, Փաշինյանը պետք է լուրջ, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերի այստեղ։ Ճիշտ է, վերջերս Փաշինյանը լիովին բացահայտել է Հայ եկեղեցու ներքին դեմքը, Եկեղեցին ցույց է տվել որպես հայ ժողովրդի ամենալուրջ խնդիրը և, դիմելով եկեղեցական հավատացյալներին ու հայ հասարակությանը, հայտարարել է, որ Գարեգինը պետք է հեռացվի Հայաստանի կաթողիկոսի պաշտոնից»։

Մինչ այս ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը՝ Փաշազադեի ելույթի մասին գրառում էի արել երկու օր առաջ։

Փաստերը ցույց են տալիս․ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվի կողմից։ Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով նպատակ ունի գաղափարական ոչնչացման ենթարկել հայ պետությանը և հայ հանրությանը։ Այդ նպատակին էլ ծառայեցվում է իրենց Նիկոլ Փաշինյանը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը։

Բացի այդ, Եկեղեցին միակ կառույցն է, որը ինստիտուցիոնալ և միջազգային առումով խոսում է Արցախի հարցի, էթնիկ զտման, ինչպես նաև մեր մշակութային ու հոգևոր ժառանգության մասին։ Եկեղեցու դեմ պայքարը պետք է դիտել բացառապես այս համատեքստում․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031