Լրահոս
Օրվա լրահոսը

Ամո՛թ Փաշինյանին, ամո՛թ կառավարությանը. Ռոբերտ Ամստերդամ

Հոկտեմբեր 15,2025 19:22

-Իմ ամբողջ կյանքում ես Նիկոլ Փաշինյանի նման որեւէ մեկին չեմ տեսել: Հայաստանն ունի վարչապետ, ում պահելաձեւն ինձ շատ զարմացնում է, նման բան ես չեմ տեսել իմ աշխատանքային 45 տարվա պրակտիկայում: Թե ինչ բառապաշարով է նա խոսում ու ինչ կերպ է հարձակվում եկեղեցու վրա,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ազգային բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամը:

Պարոն Ամստերդամի խոսքով, տարբեր երկրներում է աշխատել, բայց որեւէ երկրում չի տեսել Փաշինյանի բառապաշարից եկեղեցուն ուղղված. «Որեւէ երկրում, որեւէ մեկը եկեղեցու մասին այնպես չի խոսում, ինչպես Փաշինյանն է խոսում: Դա այնպիսի բառապաշար է, որը դուրս է կառավարման նորմալ կանոններից կամ քաղաքակիրթ աշխարհում օգտագործվող բառապաշարից: Ադրբեջանում կան հայ գերիներ, միայն այն պատճառով, որ քրիստոնյա են ու գալիս ես Հայաստան, որը քրիստոնեության օրրան է, ու այստեղ էլ քրիստոնյա քաղբանտարկյալներ, որոնցից միայն 6-ը այսօր: Ամո՛թ Փաշինյանին, ամո՛թ կառավարությանը»:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակում է քննել ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդությունը: Ի աջակցություն բարերարի՝ դատարանի շենքի դիմաց են հավաքվել բազմաթիվ աջակիցներ: Ի դեպ, այսօր «Մեր ձեւով» շարժման համակարգող Ալեքսան Ալեքսանյանը դատարանի բակում հայտարարեց, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 16։ 30-ին տեղի կունենա շարժման հանրահավաքը:

Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը սկսվել էր երեկվանից: Հակակոռուպցիոն դատարանի բակում երեկ Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցել է մոտ 7000 մարդ։

Հավաքը եղել է ինքնաբուխ, առանց կազմակերպված հանրահավաքի կամ ցույցի բնույթի։
Մինչ հավաքը, ըստ տեղեկությունների, ՔՊ-ականները վարչական ռեսուրս էին կիրառել` սպառնալով ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ չմասնակցել աշխատանքային օրվա ավարտից հետո սկսվող խաղաղ հավաքին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031