Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի մեղադրանքը, միջնորդությունը ծայրից ծայր չի համապատասխանում իրականությանը, տրամաբանությանը ու բանականության որեւէ հենք չունի. փաստաբան

Հոկտեմբեր 15,2025 19:44

Բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդության քննությունն այսօր հասել է պաշտպանական թիմի դիրքորոշումների արտահայտմանը: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը:

-6 պաշտպաններից 3-ը հայտնել են իրենց դիրքորոշումը, մնաց 3 պաշտպանի դիրքորոշում: Որից հետո կհաջորդեն հարցադրումներ պաշտպաններին նախաքննական մարմնի ներկայացուցիչների եւ դատարանի կողմից, ապա դատարանը կհեռանա խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու,- ասաց Հակոբյանը:

-Մեղադրանքը, միջնորդությունը ծայրից ծայր չի համապատասխանում իրականությանը, չի համապատասխանում տրամաբանությանը ու բանականության որեւէ հենք չունի,- հավելեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նիստը նախագահող դատավոր Դոլմազյանի կողմից դատավարական առումով խախտումներ չեն նկատել, թեեւ ի սկզբանե բացարկի միջնորդություն են նրան ներկայացրել տարբեր հիմնավորումներով, բայց բացարկը չի ընդունվել:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակում է քննել ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդությունը: Ի աջակցություն բարերարի՝ դատարանի շենքի դիմաց են հավաքվել բազմաթիվ աջակիցներ: Ի դեպ, այսօր «Մեր ձեւով» շարժման համակարգող Ալեքսան Ալեքսանյանը դատարանի բակում հայտարարեց, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 16։30-ին տեղի կունենա շարժման հանրահավաքը:

Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը սկսվել էր երեկվանից: Հակակոռուպցիոն դատարանի բակում երեկ Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցել է մոտ 7000 մարդ։
Հավաքը եղել է ինքնաբուխ, առանց կազմակերպված հանրահավաքի կամ ցույցի բնույթի։
Մինչ հավաքը, ըստ տեղեկությունների, ՔՊ-ականները վարչական ռեսուրս էին կիրառել` սպառնալով ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ չմասնակցել աշխատանքային օրվա ավարտից հետո սկսվող խաղաղ հավաքին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031