Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու է: Այն, որ այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած, դա էլ է ակնհայտ. Բագրատ արք. Գալստանյան

Հոկտեմբեր 15,2025 20:40

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

🔷Այն, որ… ակնհայտ է…

🔷Այն, որ Փ.Ն.-ն և իր խմբակը ուրացող են, դա ակնհայտ է…

🔷Այն, որ ես և մենք նախաձեռնել ենք հեռացնել չարիքը, դա էլ է ակնհայտ…

🔷Այն, որ 2024թ. ապրիլից ամեն սուտ, լուտանք և զրպարտություն նետել են մեր հասցեին, դա էլ է ակնհայտ…

🔷Այն, որ 2024-25թթ. ապօրինի կերպով հարյուրավոր հայրենատեր մարդկանց են ձերբակալել, կալանավորել, խոշտանգել և հալածանքի ենթարկել, դա էլ է ակնհայտ…

🔷Այն, որ Հունիս 12-ին ռմբահարել են խաղաղ ժողովրդին և իրենք են ահաբեկիչներ, դա էլ է ակնհայտ…

🔷Այն, որ գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարը ստախոս, խաբեբաներ են, դա էլ է ակնհայտ…

🔷Այն, որ նրանք քաղաքական հրահանգով հնարել և ապա նենգափոխել են իրականությունը, դա էլ է ակնհայտ…

🔷Այն, որ այս երկուսը անպայման ենթարկվելու են իրավական պատասխանատվության, դա էլ է ակնհայտ…

🔷Այն, որ այս ամբողջը քաղաքական հետապնդում է, դա էլ է ակնհայտ…

🔷Այն, որ ԱԺ-ում հայրենավաճառները խախտել են մեր անմեղության կանխավարկածը, դա էլ է ակնհայտ…

🔷Եվ վերջապես… Այն, որ ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու է, դա էլ է ակնհայտ…

🔷Այն, որ այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած, դա էլ է ակնհայտ…

🔷Եվ Հաղթանակն այլընտրանք չունի։

 

Հայրենիքի Կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

14.10.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031