Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացեք համացանցում Ձեր կողմից տեղադրված ապրանքի վաճառքի հայտարարությունով Ձեր հետ կապ հաստատած «գնորդների» ծուղակներից

Հոկտեմբեր 15,2025 21:45

Եթե Ձեզ հետ կապնվել են հեռահաղորդակցման հավելվածի միջոցով («Whatsapp», «Viber», «Telegram» և այլն) և առաջարկում են Ձեր կողմից վաճառվող ապրանքը գնելու, գումարը իբր Ձեր բանկային քարտին փոխանցելու կամ վաճառվող ապրանքի առաքման համար էլեկտրոնային պայմանագիր կնքելու համար տրամադրել Ձեր բանկային քարտի տվյալները, այդ թվում նաև SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը՝ լուսանկարների տեսքով կամ «գնորդի կողմից» ուղարկված հղումով մուտքագրելով անձնական և բանկային քարտի տվյալները ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ:

Արդյունքում այս եղանակով հանցագործները ձեռքբերելով բոլոր անհրաժեշտ տվյալները՝ հափշտակում են Ձեր բանկային հաշվում առկա գումարները:

Խուսափելու համար հափշտակության զոհ դառնալուց՝ 👇

🔷️ Երբեք մի տրամադրեք Ձեր բանկային քարտի լուսանկարները երրորդ անձանց

🔷️ Երբեք մի մուտքագրեք Ձեր բանկային քարտի տվյալները և SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ կասկածելի կայքերում, օրինակ՝ list.ordert.online; https://globbing.resewi-l.cfd; haypost.orderyc.online; yandex.info-trackings.com՝

Իսկ եթե արդեն իսկ դարձել եք նմանատիպ հանցագործության զոհ՝

🔷️ Անմիջապես կապվեք Ձեր բանկային քարտը սպասարկող ընկերության հետ,

🔷️ Հայտնեք ոստիկանությանը հանցագործության դեպքի մասին

🔷️ Պահպանեք հանցագործների հետ վարած նամակագրությունը` իրավապահ մարմիններին ներկայացնելու համար

👮‍♂️ Համացանցում Ձեր անվտանգության ապահովումը սկսվում է Ձեր զգոնությունից:

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031