Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ ծրար՝ նվիրված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային

Հոկտեմբեր 15,2025 21:55

2025 թվականի հոկտեմբերի 15-ին մարվել է հատուկ ծրար` նվիրված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային:

Հատուկ ծրարը մարել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 16-րդ դափնեկիրը՝ գիտնական, «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ու Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ, Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2025 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 16-րդ դափնեկիրը՝ «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

16 տարի շարունակ, Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է՝ Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, իսկ նախաձեռնողն ու աջակիցը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: Հաջողված գործակցության արդյունքում, տարբեր տարիների Հայաստան են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում և համաշխարհային տնտեսության մեջ:

«Մեծ պատիվ է այսօր հանդես գալ հատուկ ծրարի պաշտոնական մարման հանդիսավոր արարողության ընթացքում, որը նվիրված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» պետական 16-րդ մրցանակի հանձնմանը։ Այս մրցանակը ոչ միայն գնահատանքի արտահայտություն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռք բերված համաշխարհային նշանակության նվաճումների համար, այլև վկայություն է Հայաստանի՝ միջազգային տեխնոլոգիական հարթակում իր դիրքը շարունակաբար ամրապնդելու հանձնառության։

Viva-ի համար այս նախաձեռնությանը մասնակցությունն ավելին է, քան գործընկերությունը: Այն ներկայացնում է նորարարություններին, կրթությանը և Հայաստանի ՏՀՏ ոլորտի կայուն աճին ուղղված մեր երկարաժամկետ նվիրվածությունը։ Այսօր ներկայացվող հատուկ ծրարը խորհրդանշում է մեր կողմից՝ դափնեկրի ունեցած ներդրման արժևորումը՝ վերահաստատելով Հայաստանի դերը որպես գիտելիքը, ստեղծարարությունը և տեխնոլոգիական առաջընթացը գնահատող երկիր։

Մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ արդեն տասնվեց տարի շարունակաբար աջակցում ենք «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» պետական մրցանակի նախաձեռնությանը և շարունակում ենք աջակցել պետության, մասնավոր հատվածի և համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների համագործակցության խորացմանը՝ հանուն ապագա սերունդների և Հայաստանի թվային ապագայի առաջխաղացման», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031