Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաների սեռական շահագործման դեպքերի մեծամասնությունը կատարվում են երեխայի կողմից ճանաչված կամ նրա վստահությունը վայելող անձի կողմից»․ Լանցարոտեի կոմիտեի առաջարկները Հայաստանին

Հոկտեմբեր 15,2025 22:44

Սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Լանցարոտեի կոնվենցիայի կոմիտեն Հայաստանի մասով 10 առաջարկ է ներկայացրել։

«Երեխաների սեռական շահագործման դեպքերի մեծամասնությունը կատարվում է երեխայի կողմից ճանաչված կամ նրա վստահությունը վայելող անձի կողմից», – հիշեցնում են Լանցարոտեի կոմիտեից՝ երկրներին ուղղված առաջարկների նախաբանում։

Հայաստանից պահանջում են քրեականացնել սեռական հարաբերությունը բոլոր տարիքի երեխաների հետ, այդ թվում՝ սեռական հարաբերություն ունենալու տարիքը լրացած երեխաների հետ՝ երեխայի մոտ վստահության, իշխանության կամ ազդեցության դիրք ունեցող անձի կողմից։

Հայաստանից հայցում են ապահովել այնպիսի օրենսդրություն, որը կներառի քրեականացնող դրույթներ՝ վստահության, իշխանության կամ ազդեցության դիրք ունեցող անձի կողմից սեռական շահագործման բոլոր ձեւերի, այդ թվում՝ ներհրման համար, անկախ նրանից՝ առկա՞ է բռնություն, սպառնալիք կամ ուժի գործադրում, թե՞ ոչ։

Հայցում են նաեւ, որ Հայաստանը նախաձեռնի օրենսդրական եւ այլ միջոցներ՝ սեռական նպատակներով երեխային միջնորդելը քրեականացնելու համար, անգամ եթե չկա այդ նպատակով հանդիպման առաջարկ։

Առաջարկներ են ներկայացվել Լանցարոտեի կոնվենցիայի 48 կողմերին։ Կոմիտեից բոլոր երկրներին կոչ են անում նաեւ ապահովել համապարփակ կրթություն, որպեսզի երեխաները կարողանան ճանաչել սեռական վնասակար վարքագիծը, խուսափել սեռական վնասակար վարքագծի ներգրավվելուց եւ աջակցություն գտնել սեռական շահագործման կամ սեռական չարաշահման զոհ դառնալու պարագայում։

 

Առաջարկներն ամբողջությամբ՝ հղմամբ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031