Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է հայ ֆուտբոլիստով

Հոկտեմբեր 15,2025 23:30

Թուրքիայի «Galatasaray» ֆուտբոլային ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նախատեսում է հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել:

Թուրքական մամուլի տեղեկություններով՝ ակումբի գլխավոր մարզիչ Օքան Բուրուքը ցանկություն է հայտնել թիմում ներգրավել հայկական ֆուտբոլային աստղերից մեկին՝ Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կենտրոնական կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում: Հայտնի նաև, որ վերջինս հրաժարվել է այն երկարաձգելուց՝ նպատակ ունենալով շարունակել կարիերան Եվրոպայում։

Հավելենք, որ թուրքական ակումբը նախատեսում է պաշտոնական առաջարկ ներկայացնել արդեն հունվարին, ռուսական ակումբն էլ իր հերթին հայտնել է, թե պատրաստ է քննարկել առաջարկները՝ խաղացողի տրանսֆերից եկամուտ ստանալու նպատակով։

25-ամյա Սպերցյանը հայտնի է իր ստեղծարար խաղով, հարվածներով ու ստանդարտների իրացման արդյունավետությամբ: Հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 159 հանդիպում և հեղինակել 49 գոլ ու կատարել 42 գոլային փոխանցում:

Աղբյուր՝  Ermenihaber.am/Ajansspor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031