Խստորեն դատապարտում ենք Հայաստանի քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարների՝ մասնավորապես «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և նրա հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանի նկատմամբ ծավալված կազմակերպված հարձակումները։
Քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական պետության հիմքն է, հանրային վերահսկողության և իշխանությունների հաշվետվողականության երաշխավորը։ Այն քաղաքական մրցակցության կամ գաղափարական համակրանքի խնդիր չէ․ դա պետականության և ժողովրդավարության առողջության չափանիշն է։
Մենք կարող ենք չհամաձայնել նրանց տեսակետների կամ դիրքորոշումների հետ, սակայն դա ոչ մի կերպ չի նվազեցնում նրանց դերը և իրավունքը՝ արտահայտվելու, քննադատելու և պահանջելու։ Միտումնավոր կամ համակարգված հարձակումները քաղաքացիական հասարակության վրա սպառնում են ոչ միայն ազատ արտահայտությանը, այլև մեր հանրային կյանքի ազատ հիմքերին։
Մենք կոչ ենք անում դադարեցնել քաղաքացիական կառույցների դեմ հարձակումները, մերժել վախի և լռեցման քաղաքականությունը և միահամուռ ուժերով ձևավորել ավելի ուժեղ, սկզբունքային ու պատասխանատու քաղաքացիական հասարակություն։ Միայն այդպիսին կարող է լինել ժողովրդավար Հայաստանի հուսալի պաշտպանն ու արդար պետության հիմքը:
Կարդացեք նաև
«Հանուն Հանրապետության» կուսակցության վարչություն
Արման Բաբաջանյանը սեփական մոր դեմ սուտ ցուցմունք տված մարդը, որևէ բարոյական իրավունք չունի նման հայտարարություն անելու Մուղդուսուն/Իոանիսյանին պաշտպանելու համար․․․ ժողովրդական խոսք կա, շունը շան թաթն է լիզում․․․
ընդհակառակաը, պետք է թե իոաննիսյանը թե բաբաջայանը պարձրացնեն իրավապահների գորխողությունների իրավաչափության հարցը, եթե իրական քաղհասարակոություն են