Լրահոս
Օրվա լրահոսը

Կարսում զորավարժություն են անցկացնում Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը, իսկ Ադրբեջանն ու Իրանը` ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովի ադրբեջանական հատվածում

Հոկտեմբեր 15,2025 23:55

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինվորականները Կարսում եռակողմ զորավարժություններ են անցկացնում։

Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն` վարժանքների ընթացքում հարևան երկրների զինվորականները կկենտրոնանան երեք երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների ու կապի գծերի մարտավարական պաշտպանության և պաշտպանության սցենարի վրա։

Իսկ Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:

Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ AZIREX վարժանքների նպատակն է ապահովել Կասպից ծովում անվտանգությունը, ամրապնդել համագործակցությունը:

«Ազատություն» ռադիոկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031