Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհատներին չպետք է նույնացնել եկեղեցու հետ». Արուսյակ Մանավազյան

Հոկտեմբեր 16,2025 00:22

Երբ որևէ գերատեսչությունում պաշտոնատար անձը կաշառք է վերցնում կամ կոռուպցիոն գործունեություն է ծավալում, պետությունը, բնականաբար, պարտավոր է հակազդել․ ազատել այդ անձին պաշտոնից կամ ենթարկել պատասխանատվության։ Այդպիսի դեպքերում հասարակության մոտ հարց չի առաջանում՝ «ինչո՞ւ այդպես եղավ», քանի որ տրամաբանական է․ պետությունը պաշտպանում է սեփական համակարգի մաքրությունը։

Սակայն երբ նույն մոտեցումը դրսևորվում է եկեղեցական շրջանակներում, երբ իրավապահ մարմինները փորձում են պարզել որոշ հոգևորականների վարքագծի կասկածելի դրվագները, հանկարծ մի խումբ մարդիկ դա սկսում են ներկայացնել որպես եկեղեցու դեմ պայքար։ Այս արձագանքը ոչ միայն սխալ է, այլև վնասակար թե՛ եկեղեցու, թե՛ հասարակության համար։

Պարզությանը, թափանցիկությանը և եկեղեցու անունը բարձր պահելուն ուղղված քայլերը չեն կարող համարվել հակաեկեղեցական։ Եկեղեցին ինստիտուտ է՝ հոգևոր, մշակութային և ազգային կարևոր դեր ունեցող կառույց։ Իսկ անհատ հոգևորականը, որքան էլ բարձր դիրք ունենա, նախ և առաջ մարդ է՝ իր թուլություններով ու պատասխանատվությամբ։

Հետևաբար, եկեղեցուն նույնացնել յուրաքանչյուր հոգևորականի հետ նույնքան սխալ է, որքան պետությանը նույնացնել մեկ կոռուպցիոներ պաշտոնյայի հետ։ Երկու դեպքում էլ պետությունը հակազդում է ոչ թե ինստիտուտին, այլ սխալին։ Իսկ մաքրումը, որքան էլ ցավոտ լինի, միշտ էլ ծառայում է հենց ինստիտուտի ուժեղացմանը»։

Արուսյակ Մանավազյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031