Գազայում խաղաղության համաձայնագրի ստորագրության արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն շրջվել է դեպի Իլհամ Ալիևը, նրան անվանել «շատ ուժեղ առաջնորդ», ապա հարցրել, թե որտե՞ղ է նրա «հայրենակիցը» (համերկրացին)՝ ակնհայտորեն նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։
«ՉԻ»․ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Թրամփը «մյուս տղային» համարել Ադրբեջանի նախագահի հայրենակիցը։ Տարբերակները մի քանիսն են։
-Թրամփի համար Ադրբեջանն ու Հայաստանը նույն երկիրն են։ Այդ դեպքում անհասկանալի է բոլոր նրանց խանդավառությունը, ովքեր համարում են, որ Թրամփը նոր պատերազմ թույլ չի տա։ Չէ՞ որ ըստ այդ տրամաբանության՝ դա այդ «նույն պետության» ներքին գործն է։
-Թրամփը նկատի է ունեցել այն, որ Իլհամ Ալիևի հայրը ծնվել է Հայաստանում (Սիսիանի շրջանում), դրա համար էլ նրան ու Նիկոլին համերկրացիներ է անվանել։
Կարդացեք նաև
-Թրամփը ոչ մի ինֆորմացիա էլ չի ունեցել, պարզապես ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու եզրակացրել, որ իրեն նման կերպ կպահեր ու նման զիջումների կգնար միայն Ալիևի համերկրացին։
Թե այս տարբերակներից որն է ճիշտ՝ երևի կիմանանք առաջիկա «մի րոպե՝ մի բան ասեմ» թողարկումից։
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում