Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները մտահոգություն են հայտնել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, քահանաների և առաջնորդարանի աշխատակիցների ձերբակալությունների կապակցությամբ

Հոկտեմբեր 16,2025 01:54

Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները կոչով դիմել են ՀՀ իշխանությանը: Նրանք մտահոգություն են հայտնել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, քահանաների և առաջնորդարանի աշխատակիցների ձերբակալությունների կապակցությամբ։

«ՀՀ իշխանությանը կոչ ենք անում ապահովել արդարություն, թափանցիկություն և օրենքի պատշաճ ընթացք, հարգել հայ եկեղեցու պատմական անկախությունն ու սրբազան առաքելությունը։ Այս դժվարին պահին մենք միասնաբար կանգնում ենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի, մեր հոգևորականության և բոլոր հավատացյալների կողքին` թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում»,– մասնավորապես ասված է հայտարարությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031