Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը կշարունակի եւս 30 օր մնալ անազատության մեջ

Հոկտեմբեր 16,2025 03:02

Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով։ Նման որոշում քիչ առաջ հրապարակեց հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։

Մոտ 11 ժամ տեւեց Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկումը։ Դատարանի բակում հավաքված Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու կողմնակիցները  «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Արդարություն» վանկարկումներով էին սպասում դատարանի որոշմանը։

«Մեր պաշտպանական կողմի դիրքորոշումները ներկայացնելու փուլն ավարտեցինք: Բոլոր պաշտպաններով մանրակրկիտ ներկայացրինք մեր փաստարկները, այլ կերպ ասած հաստատապես կարող եմ ասել, որ մեր դիրքորոշումների պայմաններում, եթե ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ է, որ այս միջնորդությունը պետք է մերժվի»,- լրագրողների հետ զրույցում ասել էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031