Պատգամավոր Հայկ Ցիրունյանը նաեւ ՔՊ վերահսկող մարմնի անդամ է, մի քանի հարց տվեցինք նրան։
– 2 օր առաջ Փաշազադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայ առաքելական եկեղեցու հասցեին, որ «ապակառուցողական քարոզչության միջոցով» խաթարում են խաղաղության գործընթացը։ Արդյոք այս «հրահանգո՞վ» է ՀՀ իշխանությունը հերթական գրոհը սկսել Եկեղեցու դեմ։
– Բայց ի՞նչ գրոհ, ի՞նչ հարձակում․․․ Ես իրավապահների ձերբակալությունները չէի կապի մարդու հոգեւոր կամ իրավական կամ բիզնեսմեն․․․ քաղաքացին մնում է քաղաքացի, կարծում եմ՝ եթե ինչ-որ հանցանք կամ զանցանք է գործել, դրա համար էլ ձերբակալել են, կամ էլ ինչ-որ պատճառ կա։ Այսինքն՝ ես չեմ զատում, չեմ համարում, որ ցանկացած հոգեւորական ինքը կարող է հանցագործություն չգործի։ Մեր աչքով ենք տեսնում, որ Գյումրու հոգեւորականը կալանավորված է, այսինքն՝ դա կապ չունի։
– Մի պահ մոռացեք, որ իշխանական պատգամավոր եք, ո՞նց կվերաբերվեիք Եկեղեցու դեմ այս արշավին, դարեր շարունակ հայապահպան գործառույթ է ունեցել, կարելի՞ է այսպես վարկաբեկել, ոչնչացնել այդ ինստիտուտը։
Կարդացեք նաև
– Իսկ դուք ո՞նց եք վերաբերվում, որ Հայ առաքելական եկեղեցու որոշ անդամներ տեռորիստական ակտի կոչ են անում, այսինքն՝ իրենց ներվո՞ւմ է, ինդուլգենցիա՞ են ստանում դրա պատճառով: Ինչ է թե հոգեւորական են, իրավունք ունեն տեռորիստական ակտերի կո՞չ անել։
– Սամվել Կարապետյանին կալանավորել են խոսքի, մի անմեղ նախադասության համար, այսպիսի՞ օրենքի երկիր եք կառուցում։
– Սամվել Կարապետյանին մի արտահայտության համար չեն ձերբակալել, դրա տակ լիքը-լիքը ե՛ւ պետական, ե՛ւ տնտեսական հանցանքներ կան։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: