Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է արտահանի ՀՀ-ն Թուրքիա և Ադրբեջան: Փաշինյանը Հայաստանը վերածում է «մեծ Բաթումիի՞». «Փաստ»

Հոկտեմբեր 16,2025 10:25

Օրերս Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ողջունել է ՀՀ-ում թուրքական ներդրումները: «Մենք էլ այնտեղ կանենք, երբ սահմանը բացվի»,- ասել է նա:

Փաշինյանը Հայաստանը վերածում է «մեծ Բաթումիի» ՝թուրքական տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիան անտեսելով, կարծում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը. «Քպականները դիլետանտ են ներքին և արտաքին քաղաքականությունում, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները բացվելու պարագայում հայկական փոքր, աղքատ և Փաշինյանի քայլերի արդյունքում գրեթե ոչնչացված տնտեսությունը, որի արտաքին պարտքը 14 միլիարդ է, կլանվելու է թուրքական բիզնեսի կողմից, իսկ էներգետիկ ոլորտում՝ադրբեջանական SOCAR-ի կողմից»։

Քպականները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են գնել նավթ ու գազ Ադրբեջանից, այսինքն, ըստ ալիքի հեղինակների, ռուսական գազից կախվածության վերացման համար պատրաստ են գնալ Իլհամ Ալիևի բոլոր պահանջների կատարմանը՝ ՀՀ-ն վերածելով թուրքադրբեջանական տանդեմի ազդեցության գոտում գտնվող երկրի։

«ՀՀ-ի հարևան Վրաստանը թուրք-ադրբեջանական տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիայի վառ օրինակ է։ Բաթումի քաղաքում թուրքական տնտեսական, բիզնես, կրոնական և դեմոգրաֆիկ ազդեցությունը շատ մեծ է, և անվտանգության հարց է դարձել վրացական պետականության համար»,-գրում է ալիքը։

Թե ինչ պետք է արտահանի Հայաստանը Թուրքիա և Ադրբեջան, էկոնոմիկայի նախարարն այդ հարցի պատասխանը չունի, քանի որ, ըստ հեղինակների, հայկական ապրանքները հետաքրքիր չեն Թուրքիայում և Ադրբեջանում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031