Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկի հովանավորությամբ կայացել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողովը

Հոկտեմբեր 16,2025 10:36

Ֆասթ բանկի հովանավորությամբ օրերս ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն իրականացրել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ համախմբվում են աշխարհի առաջատար համալսարանների, հայաստանյան ԲՈՒՀ-երի և քաղաքագիտության կենտրոնների ներկայացուցիչները՝ քննարկելու արագ փոփոխվող աշխարհի տնտեսական մարտահրավերները։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանն ասել է․ «Լիահույս ենք, որ նմանատիպ միջոցառումների միջոցով մենք կարողանալու ենք ճիշտ ճանապարհը գտնել, որովհետև գաղտնիք չէ, որ այսօր աշխարհը շատ արագ է փոխվում ու բազմաթիվ մարտահրավերներ են առաջանում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, աղքատությունից սկսած, կլիմայական խնդիրներով վերջացրած: Եվ դրանք բոլորն էլ գիտական հետազոտություն, գիտական վերլուծություն են պահանջում։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆասթ բանկին մեր նախաձեռնության կողքին լինելու, մեր այս գաղափարին ու տեսլականին հավատալու համար», – ասել է նա։

Գիտաժողովին մասնակցել են Հարվարդի, Սորբոնի, Կոռնելի և այլ հայտնի համալսարանների ներկայացուցիչներ։ Նրանք Հայաստանում են կենդանի շփման, գաղափարների և փորձի փոխանակման նպատակով։

Ֆասթ բանկի մասնակցությունը գիտաժողովի կայացմանը ոչ միայն նյութական աջակցություն է, այլև ներդրում՝ Հայաստանի ապագա տնտեսագիտական մտածողության զարգացման մեջ։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031