News.am -Պարոն Սիմոնյան, անցած շաբաթ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական կարծիք է հրապարակել ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի եզրակացության վերաբերյալ՝ հիմնավորելով խմբի նախագահող Գաննա Յուդկիվսկայի ուղղակի կապը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ի հետ և, փաստորեն, ապացուցելով, որ խումբը կայացրել է կողմնակալ որոշում: Որպես միջազգային իրավունքի մասնագետ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:
-Ծանոթ լինելով և՛ ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի պրակտիկային, և՛ Ռուբեն Վարդանյանի կամայական ձերբակալման դեմ այդ նույն մարմնին ներկայացրած միջնորդությանը, կարող եմ ասել, որ առնվազն տարօրինակ էր այդ Աշխատանքային խմբի նման որոշումը, այդ թվում՝ իրավական հիմնավորվածության տեսանկյունից, քանի որ այդ որոշմամբ Աշխատանքային խումբը դեմ գնաց իր իսկ պրակտիկային։ Եվ դա միջազգային իրավունքով զբաղվող իրավաբաններիս համար որոշակի կասկածի տեղ էր տալիս։
Պարոն Օկամպոյի կողմից բացահայտված տեղեկատվությունը լուրջ պատճառահետևանքային կապ է ցույց տալիս նման որոշման և այդ որոշումը կայացնող անձանց անձնական շահագրգռվածության միջև։ Ուստի այստեղ անհրաժեշտ է մանրամասն իրավական հետաքննություն՝ պարզելու համար կոռուպցիոն սխեմաների և անձնական շահագրգռվածության առկայությունը, իսկ դրանից հետո նաև՝ պատասխանատվություն
Միջազգային կազմակերպությունները ևս զերծ չեն կոռուպցիայի արատավոր պրակտիկայից։ Այդպիսի դեպքերի մենք ականատես ենք եղել Եվրոպական տարածքում, երբ ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» միջոցով գնվում էին եվրոպական պաշտոնյաներ, ովքեր եվրոպական հարթակներում հակահայկական դիրքավորում էին ստանձնում։ Ի դեպ նրանցից ոմանք մեղավոր են ճանաչվել կոռուպցիայի մեջ և արդեն կրում են իրենց պատիժը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: