Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչախումբը բռնապետական համակարգից անցում է կատարում դեպի բացահայտ նեոբոլշևիկյան ամբողջատիրություն. «ՀայաՔվե»

Հոկտեմբեր 16,2025 11:17

Վարչախումբը փորձում է բացահայտ նեոբոլշևիկյան ամբողջատիրություն ձևավորել

Հայաստանում ձևավորված բռնապետական վարչախումբը, իրավապահ համակարգը վերածելով սեփական կամքը սպասարկող գործիքի, շարունակում է բռնաճնշումների իր քաղաքականությունը՝ նպատակ ունենալով լռեցնելու ազատ խոսքը Հայաստանում։

Իշխող վարչախումբը հատկապես վրդովեցուցիչ վերաբերմունք է ցուցաբերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ վարվելով ոչ պակաս դաժան, քան բոլշևիկները և երիտթուրքերը։ Վարչախումբը, կատարելով հայ ժողովրդի թշնամիների պատվերը, փորձում է կազմաքանդել մեր եկեղեցին։

Հայաստանի Հանրապետությունն անկախացումից ի վեր երբևէ այսքան մեծ թվով քաղաքական բանտարկյալներ չի ունեցել։ Այս փաստը վկայում է, որ իշխող վարչախումբը բռնապետական համակարգից անցում է կատարում դեպի բացահայտ նեոբոլշևիկյան ամբողջատիրություն։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է վարչախմբի այս հակասահմանադրական և հակաժողովրդավարական գործելաոճը, իր զորակցությունն է հայտնում վարչախմբի անօրինականությունների թիրախում հայտնված անձանց։

Մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում իրենց ձայնով կասեցնելու բռնապետական վարչախմբի հետագա վերարտադրումը։

Կոչ ենք անում առողջ ազգային ուժերին շարունակելու համախմբման գործընթացը՝ միասնական ուժերով հակաժողովրդական վարչախմբին պատմության աղբանոց ուղարկելու համար։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031