Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեպրեսիաների գործիք դարձած այս հանցակազմի ճակատագիրը մոտ է վախճանին: Հուսով ենք՝ ՍԴ-ն կհետևի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներին. Վարազդատ Հարությունյան

Հոկտեմբեր 16,2025 11:33

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Դանիել Իոաննիսյանի լոբբինգով ընդունված «հավաքներին նյութապես շահագրգռելու» հանցակազմի իրավական որոշակիության բացակայության ու ընդհանուր առմամբ` նման հանցակազմի անտրամաբանականության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հրապարակվել է:

Այս նորմի հակասահմանադրականության հարցն առաջինը բարձրաձայնել ենք ու ՍԴ դիմելու համապատասխան միջնորդություններ ենք արել դեռևս 2022թ. Ավետիք Չալաբյանի ապօրինի հետապնդման (որի ընթացքում նա շուրջ 4 ամիս ապօրինի կալանքի տակ էր): Դրանք բոլորը մերժվել են դատախազության և դատարանի կողմից:

Քաղաքական ռեպրեսիաների գործիք դարձած այս հանցակազմի ճակատագիրը մոտ է վախճանին (հուսով ենք՝ ՍԴ-ն կհետևի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներին), բայց քանի հոգի այս հոդվածով ենթարկվեց ապօրինի հետապնդումների ու պահվեց անազատության մեջ:

Հ.Գ. Դե գիտեք, իրավաբանության ու ընդհանրապես բոլոր հնարավոր տեխնիկական ու հումանիտար գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Իոաննիսյանը հիմա էլ «Սահմանադրություն» է գրում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031