Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում գործող բետոնի, սալահատակների, բլոկների արտադրությամբ զբաղվող «ԱՄՐԱԿ» ԲԲԸ-ում։
Պարզվել է, որ Ընկերությունը գործունեության ընթացքում բետոնահանգույցը շահագործում է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի որոշմամբ բետոնահանգույցի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին