Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն աջակցում  է Հայաստանում թվային անվտանգության մշակույթի ձևավորմանը

Հոկտեմբեր 16,2025 13:26

Թվային անվտանգության ոլորտում գիտելիքների և հմտությունների տարածումը խթանելու նպատակով՝ Ucom-ը, որպես տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է Հայաստանյան խաղաղության նախաձեռնության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից Կիբերանվտանգության 5-րդ ինտենսիվ դասընթացի կազմակերպմանը։

Դասընթացը, որը վարում են ճանաչված ֆրանսիացի փորձագետներ՝ Ռեննի–Սեն Մալոյի Տեխնոլոգիական Համալսարանի կիբերանվտանգության դասախոս Սեբաստիան Բարգիրջյանը և «Orange» ընկերությունում ամպային (cloud) ճարտարապետ Նիկոլա Ռենարը, նպատակ ունի անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել մասնագետներին՝ կիբերսպառնալիքները կանխատեսելու, նույնականացնելու և արդյունավետորեն հակազդելու համար։

«Թվային աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը նույնպես պահանջում են կրթություն, համագործակցություն և պատասխանատվություն։ Ucom-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նման նախաձեռնություն ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է վստահության և դիմակայունության մշակույթ մեր հասարակության մեջ։ Այսօր, երբ տեխնոլոգիաները դառնում են յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժանելի մասը, կարևոր է, որ մենք բոլորս՝ մասնավոր հատվածը, կրթական հաստատությունները և հասարակական կազմակերպությունները, միավորվենք՝ ապահովելու թվային գրագիտության բարձր մակարդակ և պաշտպանված միջավայր», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Շատ ուրախ եմ, որ UCOM-ը՝ հայկական հեռահաղորդակցության  առաջատար օպերատորը, միանում է մեր ծրագրին` որպես տեխնոլոգիական գործընկեր: API-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է մասնավոր և պետական ​​դրամաշնորհների և նվիրատվությունների շնորհիվ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ հասարակության անվտանգությունն ու դիմադրողականությունը», – ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը՝ նշում է Հայաստանյան խաղաղության նախաձեռնության նախագահ Վիգեն Փափազյանը։

Միջազգային չափանիշներին համապատասխան դասընթացը բաղկացած է 92 ժամից ներառում է կիբերանվտանգության ամբողջ սպեկտրը՝ համակարգերի կառավարում, վիրտուալացում, թվային հետաքննություն, ցանցեր և ներթափանցման փորձարկում (penetration testing)։ Բոլոր շրջանավարտները դասընթացի ավարտին ստանում են Ֆրանսիական համալսարանի և Հայաստանյան խաղաղության նախաձեռնության համատեղ վկայական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031