Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն արարքի համար, որ նա, խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը, ձեռք էր բերել, փոխադրել և Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրին կից, իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող շինությունում մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը պահել էր՝
- «ПК» տեսակի «BC 839» համարի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր,
- «ПKMT» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր,
- ձեռքի ակոսափող ուսումնական գնդացիրից մարտականի վերափոխված գնդացիր,
- «AK-74» տեսակի 5,45 մմ /տրամաչափի ակոսափող ինքնաձիգ,
- AKM» 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ,
- «AKM» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ,
- Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ տրամաչափի 3 ակոսափող կարաբին,
- «MAUSER Mod.98 տեսակի 7,92 մմ տրամաչափի ակոսափող հրացան,
- «TO3-8» տեսակի 5,6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային ակոսափող 2 հրացան,
- Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ տրամաչափի ակոսափող հրացան՝ օպտիկական նշանառության սարքով,
- Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ / տրամաչափի ակոսափող 2 հրացան,
- «PПГ-7» տեսակի ձեռքի հակատանկային նռնականետ,
- 40մմ տրամաչափի «PПГ-7B» տեսակի «PД-409» համարի ձեռքի հակատանկային նռնականետ,
- ռազմամթերք հանդիսացող119 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ,
- 532 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ,
- 220 հատ 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ,
- 149 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ,
- 246 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ,
- 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ,
- 2 հատ 38SPL տրամաչափի փամփուշտներ,
- 1 հատ 10,75 մմ տրամաչափի փամփուշտ,
- 1 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ,
- 1 հատ 7,65 մմ տրամաչափի փամփուշտ,
- 2 հատ գործարանային արտադրության 23 մմ տրամաչափի փամփուշտներ,
- 2 հատ գործարանային արտադրության «PГД-5» տեսակի ձեռքի բեկորային նռնակներ,
- 1 հատ գործարանային արտադրության «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային նռնակ,
- 1 հատ ինքնաշեն եղանակով պատրաստված նռնակ,
- 1 հատ «УЗРГМ-2» տեսակի պայթուցիչ՝ նախատեսված «Փ-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար,
- 2 հատ «УЗРГМ» տեսակի պայթուցիչներ՝ նախատեսված «Փ-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար,
- 1 հատ «МУВ-2» տեսակի պայթուցիչ, որի վրա տեղադրված է «УЗР-ГМ» տեսակի պայթուցիչի բռնկիչ,
- 2 հատ «ЭДП-p»,
- 2 հատ «ЭДП»,
- 6 հատ՝ «ЭД-8-Э» և 5 հատ «ЭДП-КЗ» տեսակի գործարանային արտադրության էլեկտրադետոնատորներ,
- 1 հատ «КД-8А» և 12 հատ «КД-8C» տեսակի դետոնատորներ,
- 4 հատ գործարանային արտադրության բռնկիչներ՝ նախատեսված ձեռքի նռնակների պայթուցիչների համար, ինչպես նաև գործարանային արտադրության 400 գրամանոց տրոտիլային պայթաղյուս:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 26-ին վճռել էր Աշոտ Մինասյանին մեղավոր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, նշանակված պատժին հաշվակցել Աշոտ Մինասյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու 1 ամիս 27 օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։
Վերոնշյալ դատական ակտը բողոքարկվել էր Գլխավոր դատախազության կողմից. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ