ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ Ալիևը հայտարարում է, որ Լաչինը որպես ԱՊՀ այս տարվա մշակութային մայրաքաղաք հռչակելը կարևոր է «Արևելյան Զանգեզուրի» զարգացման առումով, տեսնես կառավարական որևէ կաբինետում մտածո՞ւմ են, թե «Արևմտյան Զանգեզուրն» ըստ ադրբեջանական լոգիկայի որտեղ է գտնվում:
Դեռ չեմ խոսում, որ այդ հայտարարություններն արվել է ՀՀ կառավարչի ներկայությամբ, որին տեղում բացի շողոքորթությունից ոչինչ չի հնչել:
Հասկանալի է, որ հոգևորականների, քաղաքական ընդդիմախոսների «գրպանը հոդված մտցնելն» ու հեծանվային արշավներով լսարան զբաղեցնելը տաժանակիր զբաղմունք է, սակայն մեր հասարակությունը պետք է հստակ իմանա, որ Բաքվի գաղափարական և ռազմավարական պլանավորումներում, ՀՀ-ի մի հսկայական հատված ադրբեջանական տարածքային նկրտումների տիրույթում է: