Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը հանձնարարել է հատուկ գործողություն կազմակերպել Վենեսուելայի նախագահի դեմ և այդ երկրում իշխանափոխություն իրականացնել

Հոկտեմբեր 16,2025 15:16

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թրամփի՝ Նոբելյան մրցանակ չստանալը ինձ չզարմացրեց։ Նրա թիմում էլ հասկանում են, թե որքան ոչ լիարժեք կլիներ այդ մրցանակը, քանի դեռ շարունակվում էր իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Իսկ այստեղ հրադադարը հաստատվեց մրցանակի ներկայացման ժամկետի ավարտից հետո, հետևաբար Թրամփը հաջորդ տարվա խաղաղության մրցանակի թեկնածու լինելու իրավունք ձեռք բերեց։

Այսօր արդեն «Նյու Յորք Թայմս»-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Թրամփը Կենտրոնական հետախուզական գործակալությանը (CIA) հանձնարարել է հատուկ գործողություն կազմակերպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ և այդ երկրում իշխանափոխություն իրականացնել։ Հետևաբար ճիշտ չէր լինի, եթե մրցանակը ստանալուց օրեր անց ԱՄՆ նախագահը նման ռազմական գործողություն իրականացներ։ Այս տեսանկյունից շատ տրամաբանական է նաև այն, որ խաղաղության Նոբելյան մրցանակը տրվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին, ով էլ իր հերթին այս մրցանակի իրական հաղթող է հայտարարել հենց Թրամփին։

Ավելին, եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարվա Նոբելյան մրցանակաբաշխությունը կայանալու է ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից երեք շաբաթ առաջ (որոնք Թրամփի համար կենսական նշանակություն ունեն), ապա ամեն ինչ շատ տրամաբանական է թվում։

Հենց այս պատճառով էլ Թրամփը այս հարցում առանձնապես կոշտ հայտարարություններով հանդես չեկավ՝ հավանաբար վստահ լինելով, որ իր հերթը հաջորդ տարի է:

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031