ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դժվարամատչելի վայրերում գտնվող։
Այցելության շրջանակում մշտադիտարկվել են Կիրանց, Առաքելոց, Մակարավանք, Դեղձնուտ վանական համալիրները, Մորո Ձորո (Ծռվիզ), Աղավնավանք եկեղեցիները։
Մշտադիտարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել նաև Կիրանց և Առաքելոց վանական համալիրների ներսում գտնվող որմնանկարներին։
Մշտադիտարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ վերականգնվող Մակարավանք վանական համալիրի գավիթի ծածկի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։
Կարդացեք նաև
Մշտադիտարկման արդյունքները հաշվի կառնվեն հաջորդ տարիներին հուշարձանների վերականգնման ծրագրերում։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ